211652_close_icon
views-count5231 դիտում article-date 16:20 14-04-2020

Չինաստանը կորոնավիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ է կատարելու

Չինաստանում COVID-19 վիրուսի դեմ մշակված նոր պատվաստանյութի փորձարկում է թույլատրվլ իրականացնել։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի գիտության և տեխնիկայի նախարարի խոսնակ Ու Յուանբինի հայտարարությանը։ Վերջինս այդ մասին հայտնել է ճեպազրույցում՝ նշելով, որ այս պատվաստանյութը թվով 3-րդն է, որը կլինիկական փորձարկման կենթարկվի։ Կորոնավիրուսի վարակակիրների թիվը թղջ աշխարհում հասել է գրեթե 2 միլիոնի։ Հայաստանում ապրիլի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1067 է, արձանագրվել է մահվան 16 դեպք: Թեստերից 8316-ը բացասական արդյունք է տվել: Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 54-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 265: Այս պահին փաստացի բուժում է ստանում 786 պացիենտ:

Նմանատիպ նյութեր