211652_close_icon
views-count626 դիտում article-date 13:24 14-04-2020

Արցախում կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացուց 3-ի վիճակը բավարար է, 2-ինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ ախտանիշներ չկան

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ նոր թեստավորված քաղաքացիներ չկան: Կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Նմանատիպ նյութեր