211652_close_icon
views-count879 դիտում article-date 13:02 14-04-2020

Քվեարկել եմ՝ հանուն Արցախի ապագայի. Աշոտ Ղուլյան

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր քվեարկել է Ստեփանակերտի 1/8 ընտրատեղամասում: «[url=https://artsakhpress.am/arm/news/124461/qvearkel-em-hanun-arcakhi-apagayi-ashot-xulyan.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Աշոտ Ղուլյանն ասել է, որ քվեարկել է հանուն Արցախի ապագայի, որը, իր պատկերացմամբ, լինելու է անվտանգ, ապահով, ժողովրդավարական և կայուն: Անդրադառնալով Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում անցկացվող ընտրություններին՝ Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ցանկացած իրավիճակում հարցերը ճիշտ իրավական հիմքի վրա լուծելու համար օրենսդրությունը պետք է լինի բազմաֆունկցիոնալ: «Իրավական հարթության վրա պետք է լինի այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրականացնել իր ընտրելու, իսկ յուրաքանչյուր թեկնածու նաև իր ընտրվելու իրավունքը: Այս առումով, պետք է նշեմ, որ, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված, այսօր Արցախում ստեղծված իրավիճակը առանձնահատուկ է»,- ասել է ԱԺ նախագահը: Ա. Ղուլյանն նշել է, որ առայժմ վաղ է խոսել իր օրենսդիր համակարգում մնալու կամ էլ գործադիր կառավարման համակարգում աշխատելու մասին, սակայն, ըստ մեր զրուցակցի, յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է պատրաստ լինի գործել ցանկացած իրավիճակում: «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը պետք է պատրաստ լինի աշխատել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր հատվածում: Նախընտրական ժամանակահատվածում մենք նույնպես հանդես ենք եկել նախընտրական ծրագրով: Եթե հնարավորություն լինի իրացնելուս այդ նախընտրական ծրագրերը, մենք պատրաստ ենք համագործակցության»,- ավելացրել է Ա. Ղուլյանը:

Նմանատիպ նյութեր