211652_close_icon
views-count529 դիտում article-date 10:46 14-04-2020

ԱԻՆ աշխատակիցներն ախտականել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության տարածքը, որտեղ ընտրություն է լինելու

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղակայված Ե/1 ընտրատեղամասում ս.թ ապրիլի 14-ին ժամը 8:00-ից սկսվել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության գործընթացը: Ընտրատեղամասը քվեարկության համար բաց կլինի մինչև ս.թ ապրիլի 14-ի ժամը 20:00-ն: Հայաստանում Արցախի ներկայացուցչությունից NEWS.am-ին հայտնում են, որ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգով՝ ընտրատեղամասում ձեռնարկվել են մի շարք կանխարգելիչ միջոցներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ նախարարության աշխատակիցները ախտահանել են ընտրատեղամասի ողջ տարածքը և իրականացրել իրավիճակով պայմանավորված այլ միջոցառումներ: Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները՝ ընտրողները, ընտրական հանձնաժողովի անդամները, դիտորդները, վստահված անձինք, լրագրողները ապահովվում են անհատական պաշտպանական միջոցներով՝ մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով և գրիչներով:

Նմանատիպ նյութեր