865 դիտում
10:48 14-04-2020
Արցախի Կովսականում հիմնվել են ձիթապտղի այգիներ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Վերջերս Կովսական քաղաքային համայնքում հիմնվել են ձիթապտղի այգիներ: Հայ բարեգործական ընդհանուր միության (ԲԸՄ) ներկայացուցիչներն անցյալ տարի այցելել են Կովսական և ծանոթացել տեղանքին, ապա սիրիահայերին համագործակցություն են առաջարկել։
Ըստ իրենց ծրագրի՝ նախատեսել են այս տարածքում տնկել մինչև 150․000 ձիթենի։ Տեղում ծրագրի պատասխանատուն համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Դոնապետյանն է։ Անցյալ տարի շահառուների հետ մի քանի խորհրդատվական հանդիպում են ունեցել։ Այս պահին 15․000 տնկի են բերել։
Ապագայում նախատեսել են տեղում կառուցել ձեթի գործարան: Ձիթենիները տնկվել են Կովսական քաղաքում և համայնքի կազմում գտնվող Դիցմայրի գյուղում, ինչպես նաև Կովսականի հարևան Ալաշկերտ համայնքում»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1133 դիտում
11:09 26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի․ «Հայաստանի Հանրապետություն»
13303 դիտում
19:14 26-07-2017
Արցախում ձիթապտղի խոշոր պլանտացիաներ կունենանք առաջիկայում. Արամ Մխոյան
42925 դիտում
21:08 08-11-2020
Կովսականում ու Որոտանում մերոնք ոչ միայն առաջխաղացում ունեն, այլև հասցրել են ամրանալ այդ տարածքներում. Սուրեն Սահակյան
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»