211652_close_icon
views-count74666 դիտում article-date 15:55 14-04-2020

Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում Արցախի 43-ամյա քաղաքացու սպանությունից. պարզվել է՝ կրակոցը հնչել է Տափերականի գյուղապետարանի դիմաց. կասկածյալը ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ՝ 25-ամյա Ալեն Պ-ն։ նչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության քաղաքացի՝ 43-ամյա Արման Ք-ին հրազենով սպանելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտվել է տաք հետքերով և հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մովսիսյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ Արտաշատի ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ղարիբ Հովսեփյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ վաչության պետ Ամբակունի Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ հանցագործությունը տեղի է ունեցել ապրիլի 12-ին, ժամը 21։30-ի սահմաններում Տափերական գյուղի գյուղապետարանի մոտ, որի ժամանակ կասկածյալ Ալեն Պ-ն կրակել է Արման Ք-ի վրա, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Ավելի վաղ [url=https://https://shamshyan.com/hy/article/2020/04/13/1152244/]հայտնել [/url]էինք, որ ապրիլի 12-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ «ձախ ազդրի վերին 3-րդի, ձախ սրունքի վերին 3-րդի թափածակած վերք» ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը Արտաշատ քաղաքից Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել էր։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մովսիսյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի և ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղարիբ Հովսեփյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին՝ մահացածը Արցախի Հանրապետության բնակիչ, 43-ամյա Արման Ք-ն էր, ով անհայտ հանգամանքներում ստացել էր հրազենային վնասվածք։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր