211652_close_icon
views-count497 դիտում article-date 09:36 14-04-2020

Թեստավորվել են Հայաստանից մուտք գործած Արցախի 2 քաղաքացի. վարակ չի հաստատվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 14-ին ընթացքում թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսային վարակի դեպք չի հաստատվել: Սույն քաղաքացիները ՀՀ-ում են գտնվել այլ առողջական խնդիրների պատճառով: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր