211652_close_icon
views-count4012 դիտում article-date 11:12 14-04-2020

Կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում մոտենում է 2 միլիոնին

COVID-19 վիրուսով վարակվածների թիվը ամբողջ աշխարհում անցել է 1,9 միլիոնը։ Այդ մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը։ Համալսարանի վերջին տվյալներիհ ամաձայն՝ վարակվածության հաստատված դեպքերի թիվը կազմում է 1 մլն 904 հազար 566 մարդ։ Կորոնավիրուսի զոհ է դարձեել 118 հազար 459 մարդ, ապաքինվել է մոտ 445 հազարը։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի մասին։

Նմանատիպ նյութեր