211652_close_icon
views-count693 դիտում article-date 09:13 14-04-2020

Արցախում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեարկությունը

Այսօր՝ ապրիլի 14-ին, Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Մարտի 31-ին միաժամանակ կայացել էին 2 համապետական նշանակության՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Առաջին փուլում ԱՀ նախագահի 14 թեկնածուներից առավելագույն ձայներ էին հավաքել Արայիկ Հարությունյանը (49,26 տոկոս), և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս)։ Ընդհանուր առմամբ, այսօր ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 103 հազար 637 քաղաքացի: Կազմավորվել են 282 ընտրատեղամասեր, որոնցից մեկը Երևան քաղաքում: Հիշեցնենք, որ Արցախի հանրապետությունում, նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, ապրիլի 12-ին մեկ ամսով հայտարարվել է արտակարգ իրավիճակ, այն ձգվելո է մինչև 2020 թվականի մայիսի12-ը՝ ժամը 22-ը։ Ստեղծվել է պարետատուն Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղաշարժը Արցախում խիստ սահմանափակվել է, դասերը հետաձգվել են, Բանակի զորանոցներ ելումուտը և շփումը զինծառայողների հետ նույնպես խիստ սահմանափակվել է։ Հիշեցնենք նաև, որ Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ապրիլի 13-ի դրությամբ, հասել է 6-ի։ :

Նմանատիպ նյութեր