211652_close_icon
views-count2671 դիտում article-date 21:39 13-04-2020

«Տոտենհեմն» իր ստադիոնը հատկացրել է բժիշկներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Տոտենհեմը» որոշել է աջակցել Մեծ Բրիտանիայի առողջապահության Ազգային ծառայությանը (NHS) և բժիշկներին է հատկացրել իր ստադիոնը՝ թույլատրելով նրա ենթակառույցներն օգտագործել: Մասնավորապես, լոնդոնյան ակումբի ստադիոնի գրասենյակներում տեղակայվել են NHS-ի աշխատակիցների և նրանց ընտանիքների համար կորոնավիրուսի թեստավորման շարժական լաբորատորիաները: Բացի այդ, ստադիոնում տեղադրվել են սարքավորումներ՝ Հյուսիսային Միդլեքսի հիվանդանոցի կանանց ամբուլատոր ծառայությունների համար: Դա հիվանդանոցին կօգնի ավելի շատ պացիենտներ ընդունել, որոնց մոտ կորոնավիրուսի կասկած կա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր