211652_close_icon
views-count789 դիտում article-date 23:40 13-04-2020

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 12-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի Ամիրյան փողոցի 35-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի անտառից` բենզասղոցով ապօրինի հատելով մեկ ծառ: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր