211652_close_icon
views-count633 դիտում article-date 22:36 13-04-2020

ՊԲ կենտրոնական ենթակայության գործող զորամասերից մեկում ցուցադրական պարապմունքներ են անցկացնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 13-ին պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության գործող զորամասերից մեկում տեղի են ունեցել «Սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, ամառային ռեժիմի փոխադրման կազմակերպումը և անցկացումը» թեմայով ցուցադրական պարապմունքներ, որին հետևել է ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: Զորամասի հավաքակայանում անցկացվող պարապմունքները առավել արդյունավետ և պատկերավոր իրականացնելու համար ծավալվել են ուսումնական կետեր, որտեղ մասնակից սպաներին ցուցադրվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման կարգն ու ամառային ռեժիմի ժամանակ իրականացվող աշխատանքները: Սպաների, պայմանագրային և շարքային զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների բարձրացման, ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության սեզոնային սպասարկման ունակությունների մասնագիտական կատարելագործման նպատակով անցկացված պարապմունքների ավարտին ի մի են բերվել արդյունքներն ու նախանշվել հետագա անելիքները: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր