211652_close_icon
views-count9917 դիտում article-date 19:42 13-04-2020

Հայաստանի առնվազն 10 հազար քաղաքացիներ ուզում են Ռուսաստանից հայրենիք վերադառնալ․ Ռուսաստանի հայերի միություն

Հայաստանի առնվազն 10 000 քաղաքացիներ ուզում են Ռուսաստանից հայրենիք մեկնել։ Այս մասին ապրիլի 13-ին [url=https://news.am/arm/news/572256.html?fbclid=IwAR2VeN2Wh9BbTiv3rLJNnZwgbVmJF_6GlDuXFWpI25s4h6A_2PO-ObYh2Vs]NEWS.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։ «Հայաստանի շատ քաղաքացիներ չեն կարող Ռուսաստանից հայրենիք մեկնել։ Դա կապված է տրանսպորտային խնդիրների հետ»,- հավելեց նա։ Նրա խոսքերով՝ իրավիճակն այսքան լուրջ չէր լինի, եթե շատերը լսեին եւ մեկնեին դեռեւս այն ժամանակ, երբ սահմանափակումներ չկային։ «Իհարկե, կան նաեւ մարդիկ, որոնք պարզապես միջոցներ չունեին»,- նշեց Անանյանցը։ «Նա պարզաբանեց, որ առայժմ հարցականի տակ են նաեւ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները, թեեւ Ռուսաստանի հայերի միությունը դրանց պատրաստվում է։ «Քննարկվում է այն հարցը, թե ինչ ձեւով կարելի կլինի անցկացնել միջոցառումները, եթե սահմանափակումները չհանվեն»,- հավելեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանում իրավիճակին, ապա երկրում, նրա խոսքերով, արդեն ավելի քան 18 000 վարակված կա, եւ նրանց 70 տոկոսը՝ Մոսկվայում։ «Իրավիճակը վախեցնող է, ամսի 15-ից արդեն սեփական ավտոմեքենայով որեւէ տեղ գնալ չի թույլատրվի։ Շատերն առանց աշխատանքի են մնացել, պետությունն ի վիճակի չէ բոլորին օգնություն ցուցաբերել։ Առաջնահերթությունը տրրվում է 65-ից բարձր տարիք ունեցողներին»,- ամփոփեց Անանյանցը։

Նմանատիպ նյութեր