211652_close_icon
views-count626 դիտում article-date 17:00 13-04-2020

Շախմատի Եվրոպական միությունը կանցկացնի առցանց Եվրոպայի առաջնություն

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարզական միջոցառումները շարունակում են փոփոխություն կրել։ Շախմատի եվրոպական միությունը մայիսի 16-31-ը կանցկացնի հինգ փուլից բաղկացած առցանց Եվրոպայի առաջնություն: Առաջին փուլին կմասնակցեն 1000-1400, երկրորդին՝ 1401-1700, երրորդին՝ 1701 -2000, չորրորդին ՝ 2001- 2300 և հինգերորդին ՝ 2300-ից բարձր անհատական վարկանիշ ունեցողները։ Մայիսի 31-ին 16 ուժեղագույնները նոկաուտ համակարգով կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Նմանատիպ նյութեր