211652_close_icon
views-count2346 դիտում article-date 16:29 13-04-2020

Տոկիոյի օլիմպիական խաղերը 2021թ․ տեղափոխման ծախսերը ՄՕԿ-ին կարժենա մի քանի հարյուր միլիոն դոլար

Տոկիոյի օլիմպիական խաղերը 2021 թ․ տեղափոխման ծախսերը ՄՕԿ –ի համար կարժենան մի քանի հարյուր միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ՝ welt.de –ին։ Դեռ հաշվարկ չի կատարվել, բայց փաստ է , որ լրացուցիչ մեծ ծախսեր կառաջանան: ՄՕԿ-ը տևական ժամանակ չէր համաձայնում հետաձգել խաղերը, հիմնականը` ֆինանսական կորուստների պատճառն էր։ Ամենամեծ վնասը հասցվել է Ճապոնիային։ Ադ երկիրը նախապատրաստության վրա ծախսել է ավելի քան 12 միլիարդ դոլար: Ըստ փորձագետների, խաղերի տեղափոխումը գովազդատուների համար կարժենա ավելի քան 1 միլիարդ դոլար: Ազգային օլիմպիական կոմիտեների և մասնակից երկրների ֆինանսական կորուստները դեռ պետք է հաշվարկել: Խաղերը տեղափոխելու պայմանավորվածության համար ընդամենը երեք օր է պահանջվել , իսկ նոր ժամկետների ընդունման համար ՝ վեց օր։ Հարցերի լուծմանը աջակցել է առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Առաջնահերթությունը տրվել է մարզիկների և խաղերում ներգրավված անձանց առողջության պահպանմանն ու կորոնավիրուսի տարածման խոչընդոտմանը:

Նմանատիպ նյութեր