211652_close_icon
views-count689 դիտում article-date 16:18 13-04-2020

Կայացել է Արցախի պարետատան առաջին նիստը

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր հրավիրել է պարետատան անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։ Գ.Մարտիրոսյանը պարետատան կազմում ընդգրկված շահագրգիռ մարմինների ղեկավարներին է ներկայացրել պարետի որոշումների նախագծերը, որով սահմանվելու են մի շարք սահամանփակումներ: Որոշումները հրապարակվելու են ավելի ուշ: Հիշեցնենք, որ Արցախում այս պահին կորանավիրուսով վարակված վեց անձ կա։ Նախօրեին նախագահ Բակլո Սահակյանը հրամանագիր ստորագրեց Արցախում մեկ ամսով արտակարգ իրավիճակ հայատարարելու մասին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր