693 դիտում
15:56 13-04-2020
«Արտ Լանչ» ապրանքանիշը ներկայացնող ընկերությունն անակնկալ մատուցեց ազատազրկված անձանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 12-ին, քրիստոնյա ժողովուրդը նշում էր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը։ Սուրբ Զատկի տոնն առանձնանում է նաև իր ուրույն ճաշացանկով, մասնավորապես ձու են ներկում, որը համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ։
Քրիստոսի Հարության տոնին նվիրված՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից հաճելի անակնկալ մատուցվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց։ Ընկերության փորձառու խոհարարները նրանց համար պատրաստել էին ավանդական բոլոր ճաշատեսակները՝ կարմիր ձուն, չամիչով փլավը, ձուկը, աղցանները, լավաշը, կանաչեղենը, թխվածքը և այլն։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերից «Արմավիր» և «Նուբարաշեն», 2020 թվականի մարտից «Աբովյան» և «Գորիս», իսկ ապրիլից «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում սննդի ապահովումը պատվիրակվել էր «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին։ Մինչև 2020 թվականի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում։
Զատկի տոնի առթիվ այլ քրեակատարողական հիմնարկներում նույնպես կազմակերպվել էին տոնական ճաշկերույթներ։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
337 դիտում
16:22 23-04-2024
Վահան Զատիկյանի անվան դպրոցում բացօթյա դասարան է կառուցվել
319 դիտում
16:18 23-04-2024
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
481 դիտում
15:50 23-04-2024
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով