211652_close_icon
views-count3734 դիտում article-date 16:08 13-04-2020

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է չեղարկել որոշակի միջոցառումների սահմանափակումը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների սահմանափակման իրականացումը չեղյալ հայտարարել։ «Սիրելի՛ քաղաքացիներ, Ինչպես արդեն հավանաբար տեղեկացել եք, ՀՀ կառավարությունը որոշել է արտակարգ դրությունը երկարաձգել ևս 30 օրով։ Ըստ այդմ՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների սահմանափակման իրականացումը չեղյալ հայտարարել։ Ներկայացված նախագիծն այսօր կդրվի քվեարկության»,-ֆեյսբուքի էջում գրել է Էդմոն Մարուքյանը: Կից ուղարկվել են նաեւ փաստաթղթերը:

Նմանատիպ նյութեր