211652_close_icon
views-count495 դիտում article-date 20:14 13-04-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 9-ին, ժամը 23.30-ին, Երևանի Պռոշյան և Այգեձորի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Մերսեդես» և կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը, «Տոյոտայի» 24-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 7-ին, ժամը 13.00-ին, Երևանի Գյուրջյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարերին. ապրիլի 9-ին 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 9-ին, ժամը 20.45-ին, Երևանի Գյուրջյան և Սաֆարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 10-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 9-ին, ժամը 03.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 32-ամյա քաղաքացի և հայտնել, որ իրենց շենքի մոտ ընկել է: Պարզվել է, որ ապրիլի 9-ին, ժամը 03.15-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 77-րդ կմ-ին քաղաքացու վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է հողաթմբին և կողաշրջվել, ինչի հետևանքով քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 10-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենաներ: «Հունդաի Սոնատան» դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել դաշտի մեջ. 29-ամյա վարորդը և 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 10-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 10-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 11-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհի 9-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 11-ին, ժամը 18.30-ին, Երևանի Սեբաստիայի և Շահումյան 4-րդ փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 11-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 25-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 11-ին, ժամը 21.50-ին, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 1-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 08.45-ին, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Ջին Բեյ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 58-ամյա վարորդը, «Ջին Բեյի» 62-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 10.00-ին, Երևանի Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 60-ամյա վարորդը, 63-ամյա ուղևորուհին և «Օպելի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 14.30-ին, Երևանի Գայի պողոտայում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և ծառին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 17.35-ի սահմաններում, Նորապատ-Հայկավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես E-230» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» 26-ամյա վարորդը և 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր