211652_close_icon
views-count1667 դիտում article-date 13:54 13-04-2020

Արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված արգելքները վերացվեցին

այաստանի կառավարությունն Արտակարգ դրությունը ևս 30 օրովում երկարաձգելու որոշման մեջ կատարեց փոփոխություններ, որոնցով ուժը կորցրած ճանաչվեց նախորդ որոշման 7-րդ գլուխը: «[url=https://armenpress.am/arm/news/1011968.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հիշեցրեց, որ 7-րդ գլուխը վերաբերվում էր Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Նոր որոշմամբ ընդհանրապես վերացվում են ԶԼՄ-ների վրա նախկինում դրված սահմանափակումները՝ պայմանով, որ մոնիտորինգ կիրականացվի՝ հասկանալու համար, թե ինչքանով է այս ընթացքում ԶԼՄ-ն և հանրությունը կարողացել ադապտացվել լրատվական պատեհ քաղաքականությանը: Եթե հանկարծ կտեսնենք դրսևորումներ, որ ռիսկեր են առաջանում, Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կիրականացնենք և վերջին գործող ռեժիմը կվերականգնենք»:

Նմանատիպ նյութեր