211652_close_icon
views-count3562 դիտում article-date 11:36 13-04-2020

Արցախում ապրիլի 12-ին կորոնավիրուսով վարակված քաղաքացուն տեղափոխում են Շուշի

Արցախի Հանրապետությունում ապրիլի 12-ին գրանցված կորոնավիրուսով հիվանդ քաղաքացուն Շահումյանի շրջանի Քարվաճառի բուժմիավորումից տեղափոխում են Շուշիի բուժմիավորում: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից և տեղեկացնում, որ այս պահի դրությամբ, նոր թեստավորումներ չեն իրականացվել: «Երեկվա ընթացքում կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացին Շահումյանի շրջանի Քարվաճառի բուժմիավորումից այս պահին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում: Նրա ընտանիքի 5 անդամները, որանք մինչև այս պահը ինքնամեկուսացված էին, տեղափոխվելու են մեկուսացման համար առանձնացված հաստատություն. նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, հիվանդությանը բնորոշ ախտանիշներ չկան: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ: Արցախում ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 6 դեպք, կա 12 մեկուսացված, թեստավորվել է 57 մարդ։ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին ստորագրել է երկրում մինչև մայիսի 12-ն արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիր։

Նմանատիպ նյութեր