211652_close_icon
views-count675 դիտում article-date 23:56 12-04-2020

Հեծանվասպորտի միջազգային միությունը աջակցության մի շարք միջոցառումներ է ձեռնարկել

Հեծանվասպորտի միջազգային միությունը / UCI) / սպորտային և ֆինանսական հետևանքների դեմ պայքարի ուղղությամբ մի շարք միջոցառումներ է ձեռնարկել, որոնք առնչվում են առաջիկա մրցումների տեղափոխմանը կամ չեղարկմանը։ Մրցաշարերը դադարեցվել են մինչև 2020 թ․ հունիսի 1-ը։ Համաշխարհային ճգնաժամը ազդեցություն կունենա միջազգային օրացույցի վրա և կհանգեցնի եկամուտների զգալի կրճատման: Ի նշան համերաշխության, ճգնաժամի սկզբից, ձեռնարկվել են աջակցության մի շարք օժանդակ միջոցառումներ։ UCI- ն կփոխհատուցի չեղյալ հայտարարված միջոցառումների կազմակերպիչներին։ Ֆեդերացիան և նրա գործընկերները պայմանավորվել են ֆինանսական դժվարությունների առջև կանգնած խմբերին անհրաժեշտ օգնություն ցույց տալ, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց գործունեությունը։ Անգործությունն ազդում է մարզիկների, թիմերի, կազմակերպիչների, գործընկերների , մարդկանց և կազմակերպությունների ճնշող մեծամասնության վրա։ Հեծանվային սպորտի ընտանիքին համախմբման կոչ է արվել ՝ լինել միասնական, պատասխանատու և ուժեղ: Այս պարագայում հնարավոր կլինի հաղթահարել COVID-19- ը և վերականգնել հեծանվային մրցումները։

Նմանատիպ նյութեր