211652_close_icon
views-count3506 դիտում article-date 23:04 12-04-2020

Կորոնավիրուսից մահացել է Մեքսիկայի ֆոնդային բորսայի ղեկավարը

Այսօր կորոնավիուսից մահացել է Մեքսիկական ֆոնդային բորսայի տնօրենների խորհրդի ղեկավար Խայմե Ռուիս Սակրիստանը: Մարտի 13-ին հայտնի էր դարձել, որ Սակրիստանը վարակվել է COVID-19-ով: Բորսան տեղեկացրել էր, որ նա գտնվելու է տանը՝ բժիշկների հսկողության ներքո, սակայն երեք օր անց՝ մարտի 16-ին, նրան կայուն վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: Մեքսիկայում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 4219, 273 հոգի մահացել է, որոնցից 40-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր