211652_close_icon
views-count5136 դիտում article-date 22:43 12-04-2020

ՕՊԵԿ-ի երկրները համաձայնվեցին պատմության մեջ նավթի արդյունահանման խոշորագույն կրճատմանը

Նավթ արտահանող երկրները այսօր քվեարկեցին արդյունահանումը օրական 9,7 մլն բարելով կրճատելու օգտին: Առաջին անգամ ապրիլի 9-ին բանակցությունները Մեքսիկայի դիրքորոշման պատճառով ձախողվել էին: Այսօր կողմերրը նորից բանակցությունների սեղանին էին նստել. նիստը ընթացել էր հեռակապով՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Նման կրճատումը խոշորագույնն է ՕՊԵԿ-ի խմբի գոյության ամբողջ պատմության մեջ: ՕՊԵԿ-ում նաև հայտարարել են, որ ցանկանում են, որպեսզի խմբում չընդգրկված նավթաարդյունահանող երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիա և Նորվեգիան, օրական արդյունահանումը կրճատեն 5%-ով կամ օրական 5 մլն բարելով: Նավթի արդյունահանման կրճատումը կսկսվի մայիսի 1-ից:

Նմանատիպ նյութեր