211652_close_icon
views-count10544 դիտում article-date 20:54 12-04-2020

Գերմանիայում առաջին անգամ կորոնավիրուսից բուժվածների թիվը գերազանցեց վարակվածների թվին

Գերմանիայում կորոնավիրուսից բուժվածների թիվը՝ համաճարակի սկզբից ի վեր, առաջին անգամ գերազանցեց վարակվածների թվին: Այդ մասին այսիր հայտնել է Կոխի անվան համաճարակաբանության բեռլինյան ինստիտուտը: Գերմանիայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 120 479, ապաքինվել է 60 200 պացիենտ, մահացել՝ 2 673 մարդ: Ամենաշատը երկրում վարակի դեպքերը գրանցվել են Բավարիայում. վարակվել է 32 282 մարդ, մահացել՝ 786-ը: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, ապրիլի 12-ի դրոււթյամբ ամբողջ աշխարհում վարակվել է 1,77 մլն մարդ, 108 902-ը մահացել են, 404 հազ. հոգի ապաքինվել է:

Նմանատիպ նյութեր