211652_close_icon
views-count55977 դիտում article-date 18:16 12-04-2020

Արտակարգ դեպք Երևանում. Հրազդանի կիրճում՝ «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտ, հայտնաբերվել է РПГ-7 ձեռքի հակատանկային մարտական ականանետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտ հակատանկային ականանետ կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորներ Սերգեյ Մամիկոնյանն ու Տրդատ Սևանցյանը: Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են РПГ-7 ձեռքի հակատանկային ականանետ, որը հատուկ մասնագետի կողմից տեղափոխվեց Նուբարաշենի զինվորական պալիգոններ, որտեղ այն պետք է պայթեցվի: Դեպքի վայրում հավաքված մասնագետներն ասում էին, որ հակատանկային ականանետը մարտական է ու եթե հանկարծ պայթյուն տեղի ունենար, մեծ ավիրածությունների պատճառ կդառնար: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Տարոն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր