211652_close_icon
views-count3855 դիտում article-date 19:20 12-04-2020

Բորիս Ջոնսոնը ապաքինվել է կորոնավիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնել է վարչապետի գրասենյակը: Մարտին Ջոնսոնի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, սակայն այն ժամանակ նրա առողջությունը բժիշկները համարել էին բավարար և թույլ տվել տնային պայմաններում ապաքինվել: Սակայն շուտով վարչապետի ինքնազգացողությունը սկսեց վատանալ և ապրիլին նրան տեղափոխեցին հիվանդանոց: Նրան արհեստական շնչառություն էին միացրել: Մի քանի օր առաջ Ջոնսոնի մամուլի խոսնակը հայտնեց, որ վարչապետը աստիճանաբար ապաքինվում է: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վարչապետը գտնվում է քաղաքամերձ նստավայրում, այլ ոչ թե՝ Դաունինգ-սթրիթում, որտեղ կարանտինի ժամանակ երկու շաբաթ էր մնացել: Լիարժեք աշխատանքի վերադառնալու ժամկետների մասին դեռ հայտնի չէ:

Նմանատիպ նյութեր