211652_close_icon
views-count756 դիտում article-date 16:32 12-04-2020

Միլանի հանրահայտ Լա Սկալա օպերան կոչ է անում ազգովի երգել Սուրբ Զատկի տոնին

Միլանի հանրահայտ Լա Սկալա օպերան կոչ է անում, որ երկրի երաժշտական մյուս խմբերը միանան իրեն ու կիրակի օրը երկրի ամբողջ տարածքում շնորհակալական ձայն բարձրացնեն բժիշկների ու մյուս բոլոր բուժաշխատողների համար, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5368579.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Իրենց տեսաուղերձում Լա Սկալայի երաժիշտները կոչ են անում, որ մյուս բոլոր երաժիշտները, նաեւ բոլոր քաղաքացիները ներբեռնեն անհրաժեշտ նոտաները` միասին նվագելու ու երգելու համար Սուրբ Զատկի տոնին նախատեսվող եկեղեցական երգերը: Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսից ամենաառաջինը եւ ամենաշատը տուժած երկրներից մեկն է: Այստեղ շաբաթ օրվա տվյալներով մինչ այժմ 19 հազար մարդ է մահացել:

Նմանատիպ նյութեր