211652_close_icon
views-count646 դիտում article-date 14:58 12-04-2020

Վաղ առավոտից Ստեփանակերտում քլրորաջրով ախտահանվում են բոլոր ճանապարհները

Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Ժամը 06:00-ից Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան երեք մեքենաներով քլրորաջրով ախտահանվել են մայրաքաղաքի բոլոր ճանապարհները: Արդեն ժամը 10:00-ին մայրաքաղաքի ողջ վարչական տարածքում այդ գործընթացը ամբողջովին ավարտված էր: Նման միջոցառումները կրելու են պարբերական բնույթ:

Նմանատիպ նյութեր