211652_close_icon
views-count3476 դիտում article-date 16:04 11-04-2020

Քաղաքացիների մասնակցությունը առաջիկա բոլոր տոներին ու եւ հիշատակի օրերին կսահմանափակվի. Փաշինյան. News.am

Առաջիկայում ունենք մեզ համար մեզ համար սրբազան տոներ եւ հիշատակի օրեր. Առաջիկայում ապրիլի 24-ն է, նաեւ մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց եզրակացությունն այն է, որ այդ միջոցառումները պետք է սահմանափակվեն, փոխանցում է [url=https://news.am/arm/news/571913.html?fbclid=IwAR1g67lM9AVF8pFN5Xg3JtXHZ1RKVSvkdPFrC-5_rM76AApgevaC8FJiRlw]News.am[/url]-ը։ «Քաղաքացիների մասնակցությունը որեւէ միջոցառման պետք է սահմանափակվի, որովհետեւ եթե թույլ տանք այդ միջոցառումները սովորական ընթացակարգով, մենք կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում: Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, այսինքն այն պաշտոնյաները, որոնք ունեն արարողակարգային անելիք, իրականացնեն դա: Նույնը վերաբերում է նաեւ մայիսի 8-ին եւ 9-ին: Բնականաբար, մայիսի 1-ին էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի»,-ասաց Փաշինյանը՝ կոչ անելով ըմբռնումով մոտենալ այս որոշումներին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Հայ առաքելական եկեղեցուն ըմբռնումով է մոտենում այս իրավիճակին եւ առաջիկա Սուրբ Զատկի միջոցառումները տեղի են ունենալու դռնփակ ռեժիմով: Եկեղեցին նույնպես կոչ է արել, որպեսզի քաղաքացիները ներկա չլինեն զանգվածային միջոցառումների»,-ասաց Փաշինյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ընթացքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր