211652_close_icon
views-count9571 դիտում article-date 16:15 11-04-2020

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

ՀՀ Գեղարքունիքի մարզում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մարզում հաստատվեց կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը։ Ցավոք մենք այլևս միակը չենք...»,- գրել է մարզպետը։ Հայաստանում ապրիլի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 966 է, արձանագրվել է մահվան 13 դեպք: Թեստերից 6484-ը բացասական արդյունք է տվել: Հայաստանում ապրիլի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 24-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 173: Այս պահին փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նմանատիպ նյութեր