211652_close_icon
views-count2054 դիտում article-date 12:39 11-04-2020

Սուրբ Հարության տոնին դուրս կբերվի Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը

Ապրիլի 12-ին՝ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնին, Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօրհնի մեր հայրենիքը եւ աշխարհասփյուռ ժողովրդին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Սուրբ Պատարագի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ժամը [b]10:30[/b]-ին՝ - Հայաստանի հանրային հեռուստատեսության 1-ին ալիքով, - Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի [url=https://www.facebook.com/infoservicesofmothersee/]էջերում[/url], - «Շողակաթ» հեռուստաընկերության [url=https://www.youtube.com/user/ShoghakatTVcompany]եթերով[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր