211652_close_icon
views-count15781 դիտում article-date 12:13 11-04-2020

Բա որ, Աստված չանի, Աննա Դանիբեկյանը ավելի կարեւոր կենսական օրգան վիրահատի, ինչքա՞ն ժամանակ եք որոնելու. Գ. Պետրոսյան

Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում, քննադատում ու հեգնում եք: Բա եղա՞վ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Ախր հասկացեք, եթե նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը, բա որ՝ Աստված չանի՝ հանկարծ մի ավելի կարեւոր կենսական օրգան վիրահատի, ինչքա՞ն ժամանակ եք որոնելու անհետ կորածին»,-նշել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր