211652_close_icon
views-count24926 դիտում article-date 15:09 11-04-2020

Իտալիայում մաֆիան սնունդ է բաժանում անապահով ընտանիքներին. The Guardian

Մինչ Իտալիայում պայքարում են կորոնավիրուսի համավարակի պատճառով քայքայված տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ, իտալական մաֆիան իր «ավանդն է սկսել ներդնել»՝ անապահով ընտանիքներին սնունդ բաժանելով։ Այդ մասին գրում է բրիտանական The Guardian թերթը։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են երկրի հատկապես աղքատ շրջաններում՝ Կամպանիում, Կալաբրիում, Սիցիլիայում և Ապուլիում վիրուսից տուժած բնակիչներին սնունդ բաժանաում։ «Մեկ ամսից ավելի է, ինչ փակ են խանութները, սրճարանները, ռեստորանները և բարերը։ Միլիոնավոր մարդիկ աշխատում են տնտեսության մութ սեկտորում, ինչը նշանակում է, որ նրանք ավելի քան մեկ ամիս ոչ մի եկամուտ չեն ունեցել և չգիտեն էլ, թե երբ կվերադառնան աշխատանքի։ Կառավարությունը, այսպես կոչված, խանութների վաուչերներ է թողարկել, սակայն եթե առաջիկայում նրանք այդ մարդկանց օգնության իրական ձեռք չմեկնեն, ապա այդ ծառայությունները մատուցելու է մաֆիան՝ հսկողության տակ առնելով այդ մարդկանց կյանքը»,-հայտարարել է Դախազության՝ մաֆիայի հարցերով հետաքննության վարչության ներկայացուցիչ Կատանձարոն։ Ոստիկանությունը սկսել է ավելի հաճախակի տեղեկատվություն ստանալ այն մասին, որ որոշ խանութների սեփականատարերի մաֆիան ստիպում է անվճար սնունդ բաժանել։ Այդ առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել Իտալիայի ՆԳ նախարար Լուչիանա Լամորգղեն՝ հայտարարելով, որ մաֆիան կարող է առիթից օգտվել և միլիոնավոր մարդկանց ներքաշել իր ցանցը։

Նմանատիպ նյութեր