211652_close_icon
views-count3213 դիտում article-date 16:26 11-04-2020

Ուկրաինայում 300-ից ավելի բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ուկրաինայում 334 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպաովին։ «Մեր՝ 2203 կորոնավիրուսով վարակվածներից 334-ը բուժաշխատողներ են, ամեն օր աշխատում ենք, որպեսզի առավելագույնս ապահովենք նրանց անհատական անվտանգությունը»,-ասել է նախարարը։ Նախօրեին հայտնի դարձավ նաև, որ ուկրաինական բանակում վարակվածների թիվը ավելացել է. COVID-19 վիրուս է հայտնաբերվել ևս 3 զինծառայողի մոտ։ Ընդհանուր հաշվով՝ Ուկրաինայի զինված ուժերում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10-ի, մեկ զինծառայող մահացել է, իսկ ողջ երկրում վարակակիրների թիվը հասել է 2203-ի, մահացել է 69 մարդ, ապաքինվել 61-ը։

Նմանատիպ նյութեր