211652_close_icon
views-count3630 դիտում article-date 14:13 11-04-2020

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 100 հազարը

COVID-19 համավարակի զոհերի թիվը ողջ աշխարհում գերազանցել է 100 հազարը։ Այդ մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որը զբաղվում է տվյալների հաշվարկով։ Վերջին տվյալներով՝ աշխարհում վիրուսից մահացել է 102 հազար 607 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 694 հազար 954։ Ամենաշատ վարակակիրները ԱՄՆ-ում են (499,252), այնուհետև՝ Իսպանիայում (158,273), Իտալիայում (147,577), Ֆրանսիայում (125,931), Գերմանիայում (122,171), Չինաստանում (82,941), Մեծ Բրիտանիայում (74.605) և Իրանում (68.92):

Նմանատիպ նյութեր