211652_close_icon
views-count4111 դիտում article-date 23:14 10-04-2020

ՀՀ 26 քաղաքացիներ Վրաստանից տեղափոխվել են Հայաստան․ հայտարարություն

Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ «Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, դեռևս փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր