211652_close_icon
views-count7382 դիտում article-date 15:50 10-04-2020

Կյանքից հեռացել է անվանի բարերար Նազար Նազարյանի կինը՝ Արտեմիս Նազարյանը

Խորը վշտով տեղեկացա անվանի բարերար, հասարակական գործիչ Նազար Նազարյանի կնոջ՝ Արտեմիս Նազարյանի մահվան կապակցությամբ: Այս մասին նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Աշխարհում այս մոլեգնող արհավիրքի օրերին անդառնալի կորուստ կրեց նաև Նազարյան ընտանիքը: Նազարյան ընտանիքի բացառիկ աջակցությունը թե' Հայաստանի, և թե' Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կարողությունների զարգացման գործում անգնահատելի են։ Նազարյան ամուսինները հիրավի մեծ ներդրում են ունեցել մեր երկրում, հատկապես ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցների զարգացման գործում: Վստահ եմ, որ տիկին Արտեմիս Նազարյանի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունը Նազարյանների ընտանիքի անդամներին և հարազատներին: Համալսարանականների և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Նազարյանների ընտանիքին, նրանց հարազատներին ու մերձավորներին, մաղթում առողջություն, համբերություն, և ոգու կորով: Նշեմ, որ որոշում ենք կայացրել դիմել ԵՊԲՀ Գիտական խորհրդին և Նոմինացիոն կոմիտեին Համալսարանական հիվանդանոցներում Նազարյանների ընտանիքի անունը հավերժացնելու համար»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր