211652_close_icon
views-count3735 դիտում article-date 10:35 10-04-2020

Թրամփի վարկանիշը կորոնավիրուսի համավարակի ֆոնին նոր ռեկորդ է սահմանել. Fox News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին նոր ռեկորդ է սահմանել։ Այդ են վկայում Fox News հեռուստաալիքի տվյալները, որի պատվերով ապրիլի 4-7-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել է հասարակական կարծիքի հարցում։ Հարցման արդյունքներով՝ Թրամփի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 49 տոկոսը, 49 տոկոսը հակառակ կարծիք է հայտնել, իսկ։ 2 տոկոը որևէ պատասխան չի տվել։ Ավելի վաղ Fox News-ի անցկացրած հարցումների ժամանակ Թրամփի գործունեությունը հարցվածների ամենաշատը 48 տոկոսն էր դրական գնահատել։ Փորձագետների կարծիքով՝ նման ցուցանիշները կապված են այն բանի հետ, որ քաղաքացիները կարծում են, որ կառավարությունը համավարակի ուղղությամբ նպատակահարմար քայլեր է ձեռնարկում։ Հարցվածների 94 տոկոսը մտահոգություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի առնչությամբ։ Մնացած 6 տոկոսը հակառակ կարծիքն է հայտնել։ Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին դեռևս Թրամփն ակնարկել էր թունելի վերջում լույսի մասին և նշել, որ Նյու Յորքում նոր տեսակի կորոնավիրուսից մահվան դեպքերի նվազումն ինքնին լավ նշան է։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 468 895 դեպք, որից 16 697-ը` մահվան ելքով։ Հիվանդությունից երկրում ապաքինվել է 25 928 մարդ։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1 605 277-ի։

Նմանատիպ նյութեր