211652_close_icon
views-count3621 դիտում article-date 09:57 10-04-2020

Վիգեն Սարգսյանին հրավիրել են Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ծանուցում է ուղարկել՝ ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու և քրեական գործով որպես վկա ցուցմունք տալու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեին պատասխան է ուղարկվել, որ Վիգեն Սարգսյանը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կոմիտեն, ստանալով պատասխանը, դեռևս վերջինիս մասով կոնկրետ գործողությունների չի գնացել։ Ասել է թե՝ Քննչական կոմիտեն դեռ չի պատրաստվում Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարել: Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ բավարար ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար, և գործն ուղարկեց ՀՔԾ, սակայն հոկտեմբերի 4-ին ՀՔԾ-ից քրգործը ուղարկվեց կրկին ՀՀ քննչական կոմիտե՝ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Եվ հիմա էլ՝ այս շրջապտույտից հետո, նախաքննական մարմինը ծանուցում է ուղարկել Վիգեն Սարգսյանին` ներկայանալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեից, ինչին ի պատասխան՝ ՔԿ լրատավական բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «Մինչ քրեական գործը ՀՔԾ ուղարկելը ՀՀ քննչական կոմիտեն Վիգեն Սարգսյանին քրեական գործի շրջանակներում ծանուցում է ուղարկել որպես վկա հարցաքննության ներկայանալու համար: Ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր