211652_close_icon
views-count3424 դիտում article-date 22:40 09-04-2020

Յայա Տուրե. «Բարսայի» կազմում ամենահիշարժանը «Ռեալի» նկատմամբ 6:2 հաշվով հաղթանակն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն կիսվել է ակումբի վերաբերյալ իր հիշողություններով և համեմատել սուպերկլասիկոն մանչեսթերյան կլասիկոյի հետ: ««Բարսայում» հանդես գալու ընթացքում ամենահիշարժանը «Սանտյագո Բերնաբեույում» «Ռեալի» նկատմամբ տարաշ 6:2 հաշվով հաղթանակն էր: Դա պատմական խաղ էր գլխավոր մրցակցի հետ՝ նրանց սեփական ստադիոնում: Այդ օրը մենք կատարյալ ֆուտբոլ ցուցադրեցինք, ես երբեք դա չեմ մոռանա: Անկեղծ ասած, սուպերկլասիկոն մանչեսթերյան դերբիից շատ ավելի նշանակալից է: «Մանչեսթեր Յունայթեդը» անգլիական մեծագույն թիմերից է, սակայն «Մանչեսթեր Սիթին» երկար ժամանակ այդպիսին չէր համարվում: «Բարսելոնա»-«Ռեալ» հակամարտությունը գլխավորն է համաշխարհային ֆուտբոլում», ասել է Տուրեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր