211652_close_icon
views-count10106 դիտում article-date 21:08 09-04-2020

Մոսկվայի բիզնես կենտրոնում հզոր պայթյուն է գրանցվել․ կան տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը հայտնում է, որ Մոսկվայի «Պանորամա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով շենքի 8-րդ հարկի գրեթե ողջ շարքի պատուհանները կոտրված են: Ըստ հրապարակված տեսանյութի՝ վնասվել են նաև շենքի դիմաց կայանված ավտոմեքենաները: Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ բիզնես կենտրոնում պայթել է ջեռուցման համակարգը, որից հետո կարճատև բռնկում է տեղի ունեցել: Քննչական կոմիտեն տեղեկացրել է գազաբալոնի պայթյունի մասին: Ըստ նախնական տվյալների՝ 2 մարդ է տուժել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր