211652_close_icon
views-count813 դիտում article-date 18:06 09-04-2020

Մենք կօգնենք Ձեզ հասկանալու՝ ով և ինչպես կարող է դիմել սոցիալական աջակցության ծրագրերին. Էդմոն Մարուքյան

ՀՀ Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10 ծրագիր. սոցիալական աջակցության ծրագրերի համար նախատեսված է դիմելու հատուկ կարգ և գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման հարթակ։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Այս օրերին ստանում ենք բազմաթիվ զանգեր, նամակներ այն հարցերի մասին, թե ովքեր կարող են լինել այդ ծրագրերի շահառուներ և ինչպես կարող են դիմել միանվագ գումար ստանալու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Կառավարությունը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, Լուսավոր Հայաստան Կուսակցությունը սույն թվականի ապրիլի 10-ից պատրաստ է ընդունել զանգեր և դիմումներ սոցիալական աջակցության ծրագրերին մասնակցելու վերաբերյալ և տրամադրել խորհրդատվություն ծրագրի շահառուների, դիմելու կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի համակարգման մասին։ Համաճարակի պայմաններում հաղորդակցությունը կլինի հեռահար և առցանց ձևով՝ պահպանելով արտակարգ դրության ռեժիմի կանոնները»,-նշել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր