4045 դիտում
17:44 09-04-2020
Խնկո Ապոր անվան գրադարանն արտակարգ դրության օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով՝ առցանց հարթակում
Հայաստանում արտակարգ դրության հայտարարումը չի խանգարել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին շարունակել ապահովել գրադարան-ընթերցող կապը։ Այս օրերին գրադարանի աշխատակիցներն օգտվել են առցանց հարթակից՝ ընթերցողների հետ կապը պահպանելու համար օգտագործելով մի շարք գործիքներ։
Գրադարանի ֆեյսբուքյան էջով իրականացվել է աուդիոգրքերի և էլ. գրքերի ցանկերի տրամադրում ընթերցողներին։ Սա հնարավորություն է ընձեռել կարդալ կամ լսել գրքերն առցանց հարթակում։ «Հեքիաթի ժամ» խորագրի ներքո երկուշաբթիից-շաբաթն ընկած օրերին գրադարանի հեքիաթասացները մանկահասակ ընթերցողների համար հեքիաթներ են պատմել։ Կիրակի օրերին ընթերցելու և տեսանյութեր հրապարկելու հնարավորություն են ունեցել երեխաները՝ «ընտանեկան ընթերցանության օր» կամ «հեքիաթի օր. կարդում են փոքրիկները, լսում են մեծիկները» խորագրերի ներքո:
Գրադարանի բնականոն աշխատանքն առցանց հարթակ տեղափոխելուն զուգահեռ տարվա հոբելյանական գրողների, նկարիչների, դերասանների, ռեժիսորների ու երաժիշտ-կոմպոզիտորների կյանքի և ստեղծագործությունների վերաբերյալ անդրադարձը նույնպես կատարվել է առցանց հարթակում։ Գրադարանի կողմից պատրաստվել է հոլովակ՝ «հայ նկարիչների հոբելյանական պատկերասրահում» խորագրով։ Պոեզիայի համաշխարհային օրը գրադարանը նույնպես տոնել է առցանց հարթակում։ Գրադարանի ընթերցողները հայ և համաշխարհային պոեզիա են ընթերցել ֆեյսբուքյան էջի հետևորդների համար:
Առցանց հարթակում իրականացվել են նաև գրքի քննարկումներ, գրական, ճանաչողական, ուսուցողական խաղ-վիկտորինաներ՝ հայերեն և անգլերեն լեզուներով, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտումներ և այլն:
Նմանատիպ նյութեր
1063 դիտում
19:54 17-08-2023
Խնկո Ապոր անվան գրադարանն իրականացնում է վարպետության դասընթացներ
1280 դիտում
16:59 31-08-2020
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը իրականացրել է մշակութային-կրթական առցանց 12 ծրագիր
8394 դիտում
19:50 19-02-2017
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է «Կարդում են համալսարանականները» խորագրով շարքը
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը