211652_close_icon
views-count546 դիտում article-date 13:58 09-04-2020

Վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ. Tert.am

Երեկ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/04/09/nss/3259303?fbclid=IwAR3eSaWPsTzIbcROH1WuVbCIFEScfu9mBT4JscwvnRKsUVKZhesIbpDe_q0]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ճաղարյանի տիկինը։ «Հրավիրվել է ԱԱԾ, դեռ չի ներկայացել։ Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվել է ավիացիոն հարցերի անվտանգության շուրջ զրուցելու»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ Հակոբ Ճաղարյանի ազատման որոշման հրապարակումից հետո երեկ վերջինս ֆեյսբուքյան գրառում էր արել, որում նշել էր, որ պաշտոնից ազատվելու պատճառը քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, ապապետական մոտեցումներն են: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/04/09/nss/3259303?fbclid=IwAR3eSaWPsTzIbcROH1WuVbCIFEScfu9mBT4JscwvnRKsUVKZhesIbpDe_q0]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր