211652_close_icon
views-count3991 դիտում article-date 10:49 09-04-2020

Ինչպես է աշխատում քաղաքացիների տեղաշարժը հսկող համակարգը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն գործում է քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգը։ Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում ընդունված օրենքի համաձայն՝ նախատեսվում է քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնել՝ ելնելով կորոնավիրուսի տարածման դեմ կատարվող գործողությունների արդյունավետությունից։ Այս ծրագրի աշխատանքները համակարգելու է հենց պարետատունը։ Իսկ ընթացակարգն այսպիսին է լինելու. վարակակրի հետ շփված քաղաքացին հաղորդագրություն է ստանալու մեկուսանալու մասին, նրան է ուղարկվում նաև այն հղումը, որով կիրառվելու է ինքնամեկուսացման տեղորոշումը գրանցելու և ստուգելու, ախտանիշների վերաբերյալ տվյալներ մուտքագրելու և փոխանցելու ծրագիրը։ Նշենք, որ կառավարության որոշման համաձայն՝ ստացված տվյալները մշակվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, որի անվտանգությունը վերահսկում և սպասարկում է Ազգային անվտանգության ծառայությունը, բայց առանց տվյալները մշակելու իրավունքի: Նկատենք, որ այս հարցը խորհրդարանում թերևս ամենաբուռն քննարկվողներից է և խորհրդարանում երկու ընթերցում էլ անցել է միայն իշխանական խմբակցության ջանքերով։ Սակայն հիշեցնենք, որ այս նախագիծը ստիպված երկու անգամ խորհրդարան բերեցին, քանի որ առաջին անգամ այն տապալվել էր արդեն իշխանական խմբակցության պատգամավորների բացակայության պատճառով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր