211652_close_icon
views-count582 դիտում article-date 10:37 09-04-2020

Աղբավայրերի բաց այրումը մեծ վնաս է հասցնում մարդու առողջությանը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հանրապետությունում առաջնային լուծում պահանջող խնդիրներից է կոշտ կենցաղային թափոնների կառավարումը: Նույն կարևորությամբ այսօր ծառացած են նաև արտադրական թափոնների կառավարման խնդիրները: Սակավահող Հայաստանում 1.5 հազարի հասնող մեծ ու փոքր աղբավայրերի գոյությունը լրջագույն էկոլոգիական և առողջապահական խնդիրներ է առաջադրում: Այն լուծելու նպատակով անհրաժեշտ է առաջին հերթին ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ: Այս ուղղությամբ պետությունը իրականացնում է ծրագրային գործողություններ: Սակայն այս հիմնահարցը ունի մեկ այլ կողմ, որի լուծումը մեծապես կախված է հասարակության վարքագծից: Այսօր մեզանում դեռևս գերակայում է այն համոզմունքը, որ աղբն այրելը նրանից ազատվելու ամենահեշտ և էժան տարբերակն է: Ընդորում, այդ քայլին նաճախ դիմում են և ֆիզիկական, և իրավաբանական անձինք: Քչերը գիտեն, որ այրման դեպքում անհամեմատ ավելի մեծ վնաս է հասցվում մարդու առողջությանը և շրջակա միջավայրին, քան դրանց հողածածկումը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր