211652_close_icon
views-count361 դիտում article-date 10:13 09-04-2020

Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Գինեգործական արտադրանքից կոնյակարտադրության զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար՝ ելնելով դրա շղթայական արդյունքներից (չմոռանանք առաջնային օղակները գյուղատնտեսության բնագավառում): Դրա համար էլ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է այս ոգելիցի շուկան՝ տարեկան ինչքան կոնյակ է արտադրվում, իրացվում, ներմուծվում ու արտահանվում: Վերջինիս մասով դրական շարժն ակնհայտ է: 2018 թ․ 35 ընկերության կողմից արտահանվել է շուրջ 11 մլն լիտր կոնյակ (100% սպ.): Իսկ 2019 թ․ հունվարի 1-ից մինչև 2019 թ․ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 38 ընկերության կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակ (100% սպ.): 2018 թ․ Հայաստանից կոնյակի 88 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, 7 տոկոսը՝ Ուկրաինա, 3 տոկոսը՝ Բելառուս: 2019 թ․ առաջին տասը ամիսներին կոնյակի 89 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, իսկ Ուկրաինայի և Բելառուսի մասնաբաժինները կոնյակի արտահանման մեջ կազմում են համապատասխանաբար՝ 5 և 4 տոկոս։ Համեմատելով 2018 և 2019 թթ․ առաջին տասը ամիսների ընթացքում արտահանված կոնյակի ծավալները՝ որպես դրական փոփոխություն կարող ենք փաստել, որ 2019 թ․ առաջին տասը ամիսների ընթացքում 2018 թ․ նույն ժամանակահատվածի նկատմամբ կոնյակի արտահանման ծավալները աճել են 37 տոկոսով: 2019 թ. առաջին 10 ամիսներին զգալիորեն ավելացել են կոնյակի արտահանման ծավալները` գերազանցելով 2018 թ. ամբողջ տարվա ցուցանիշը: Ընդ որում, 2019 թ. ավելացել է նաև կոնյակ արտահանող ընկերությունների թվաքանակը` 33-ից հասնելով 38-ի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր