631 դիտում
10:13 09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Գինեգործական արտադրանքից կոնյակարտադրության զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար՝ ելնելով դրա շղթայական արդյունքներից (չմոռանանք առաջնային օղակները գյուղատնտեսության բնագավառում): Դրա համար էլ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է այս ոգելիցի շուկան՝ տարեկան ինչքան կոնյակ է արտադրվում, իրացվում, ներմուծվում ու արտահանվում: Վերջինիս մասով դրական շարժն ակնհայտ է:
2018 թ․ 35 ընկերության կողմից արտահանվել է շուրջ 11 մլն լիտր կոնյակ (100% սպ.): Իսկ 2019 թ․ հունվարի 1-ից մինչև 2019 թ․ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 38 ընկերության կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակ (100% սպ.): 2018 թ․ Հայաստանից կոնյակի 88 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, 7 տոկոսը՝ Ուկրաինա, 3 տոկոսը՝ Բելառուս: 2019 թ․ առաջին տասը ամիսներին կոնյակի 89 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, իսկ Ուկրաինայի և Բելառուսի մասնաբաժինները կոնյակի արտահանման մեջ կազմում են համապատասխանաբար՝ 5 և 4 տոկոս։ Համեմատելով 2018 և 2019 թթ․ առաջին տասը ամիսների ընթացքում արտահանված կոնյակի ծավալները՝ որպես դրական փոփոխություն կարող ենք փաստել, որ 2019 թ․ առաջին տասը ամիսների ընթացքում 2018 թ․ նույն ժամանակահատվածի նկատմամբ կոնյակի արտահանման ծավալները աճել են 37 տոկոսով: 2019 թ. առաջին 10 ամիսներին զգալիորեն ավելացել են կոնյակի արտահանման ծավալները` գերազանցելով 2018 թ. ամբողջ տարվա ցուցանիշը: Ընդ որում, 2019 թ. ավելացել է նաև կոնյակ արտահանող ընկերությունների թվաքանակը` 33-ից հասնելով 38-ի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2878 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
5314 դիտում
13:29 13-08-2016
Իրանը 8%-ով ավելացրել է Թուրքիային մատակարարվող գազի ծավալները
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»