211652_close_icon
views-count6793 դիտում article-date 09:49 09-04-2020

Նոր կարգ. երթուղիների մրցույթին կարող են մասնակցել մինչև 5 տարեկան ավտոբուսները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է Հայաստանի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգի նախագիծը: Այն վերաբերում է միջազգային, միջմարզային և ներմարզային ուղևորափոխադրումներին: Ըստ նոր կարգի՝ մրցույթի կարող են մասնակցել մինչև հինգ տարեկան ավտոբուսներ շահագործող ընկերությունները: Նոր կարգը կստիպի երթուղիները շահագործող ընկերություններին կատարել էական ֆինանսական ներդրումներ, քանի որ ներկայումս անգամ միջազգային ուղևորափոխադրումները կատարվում են անհամեմատ հին ավտոբուսներով, իսկ ներմարզային երթուղիներում օգտագործվում են խորհրդային արտադրության ավտոբուսներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր